РОК
СЛОВА ПЕСЕН ИЗ АЛЬБОМА ТАЙНАЯ ЛЮБОВЬ
Слова всех песен альбома "Тайная любов" - Татев Агамирян
ԳԱՂՏՆԻ ՍԵՐ
ԵՍ ԵԿԵԼ ԵՄ` ՄՆԱՄ
ԱԲՈՆԵՆՏՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ԱՐԹՆԱՑԻՐ
ՉԵՄ ԿԱՆՉԻ
ԱՍՏՂԸ
ՀԱՎԱՏԱ
ՀԵՆՑ ԴՈՒ
ՄԻ ԿԱՐՈՏ
ՊԱՀ Է, ԿԱՆՑՆԻ
ՍԻՐՈ ՎԱՆԴԱԿՈՒՄ
ՎՍՏԱՀ ԱՌԱՋ ՔԱՅԼԻՐ
ՈՐ ՉԳԺՎԵՄ
ԵՍ ԿԼԻՆԵՄ ՔՈ ԿՈՂՔԻՆ
Երաժշտությունը - Արսեն Սաֆարյան
Խոսքեր - Տաթև Աղամիրյան, Արթուր Սաֆարյան
1
Թող արթուն հսկեմ մեր սերը, երբ քնած լինես,
Ու թաքուն ժպտամ ու շշնջամ. - «սիրում եմ քեզ»,
Գիշերվա պես մութ վարսերս զգույշ փռեմ կրծքիդ,
Ու լսեմ սրտիդ զարկերը լուռ ու երջանիկ:
Բայց գիշերն, ավաղ, թռչում է, կարճ է պահն այնպես,
Ու մթում կորած քաղաքը գրկել է ինձ ու քեզ:
Կրկներգ
Ես ուզում եմ սերը մեր գաղտնի մնա,
Գիշերվա հասցեն ոչ ոք թող չիմանա,
Թող մեզ նախանձեն աստղերը, վաղը թող ներեն մերս սերը,
Բայց այսօր ամեն ինչ թող այսպես մնա:
2
Թե որքան կապրեն հուշերդ, դու դեռ չգիտես,
Վաղը, մինչ կեսօր, գիտեմ հաստատ, դու կքնես,
Թող ամուր գրկեմ միայն այս պահն, ուրիշ ոչինչ,
Համբուրեմ աչքերդ, մոռանամ ես ամեն ինչ:
Թող ձայներն արդեն քնած են, չեմ կարող քնել,
Կախարդված մի հանելուկ է, որ կոչվում է` սեր:
Երաժշտությունը - Արսեն Սաֆարյան
1
Քո տանն ամեն ինչ նույնն է նորից,
Ոչինչ չի փոխվել բաժանման օրվանից,
Նույն բույրը անուշ գրկել է նորից,
Ու ջերմ ինձ շոյում հարազատ պատերից,
Կանգնած ես դու լուռ, շփոթված ինձ նայում,
Ես տան պատերում իմ հուշերն եմ փնտրում,
Եկ դուռը ծածկենք, չէ որ ցուրտ է դրսում,
Բայց սիրտն իմ, ավաղ այլ ցրտից է մրսում:
Կրկներգ
Ես եկել եմ` մնամ, բայց մի տուր հարցեր,
Գուցե շատ եմ շտապել, ու մի քիչ ուշացել,
Կարոտն աչքերիդ զուր ես թաքցրել
Հանդիպմանն այս թանկ դու էլ ես սպասել;
Ես եկել եմ` մնամ, էլ մի տուր հարցեր,
Այս կյանքում միմյանց այնքան հեշտ է կորցնել,
Օգնիր ինձ, հանկարծ վաղը չափսոսել
Որ եկել եմ`մնամ, բայց չեմ զգուշացրել :
2
Քո տանն ամեն ինչ նույնն է կրկին,
Օրերը խելառ չեն դարձրել մեզ օտար,
Սակայն դեռ երբեք չեմ փարվել քո գրկին
Ես այսքան սիրելի, ու այսպես խելագար:
3-րդ ձև
Հերիք է իրար մենք խաբենք,
Ու սերն անցողիկ համարենք
Մեր կյանքը փուչ խաղ ենք դարձրել ,
Պտույտում այդ խաղի մենք իրար կորցրել:
Սակայն չեմ կարող էլ լռել,
Պատռում է կոկորդս բառերն
Ու եկել եմ, ասեմ. - «չեմ կարող չսիրել»:
Երաժշտությունը - Կարեն Ծատուրյան
/Հեռախոսի համարի ձայնը/…… տու-տու-տու-տու
Օպերատոր - «Բաժանորդն անհասանելի է,
Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ, մի փոքր ուշ, ուշ…»
Երբ կախվում են օդում իմ սերն ու զանգերը,
Երբ կիսատ են մնում խոսքերն ու մտքերը,
Պատճառը գիտեմ, բայց լռում եմ,
Եվ այն, ինչ փոխվել է, ես զգում եմ
Երբ քո հեռախոսը անխոս է նորից ձևանում:
Կրկներգ
Մարում եմ` հեռանում ես,
Նորից շիկանում են լարերը
Հեռվից թեժանում իմ զանգերը:
Ներում եմ`դու լռում ես,
Նորից ես ջնջում եմ հույսերը
Զանգերն ու ՍՄՍ-ները ,
Մեր հուշերը, սերը…
Օպերատոր - «Տվյալ ուղղությունը ծանրաբեռնված է …»
Ես պատռում եմ քեզ, մոռանում քո համարը,
Չեմ հիշում էլ քեզ, ու այսպես ինձ հարմար է,
Այն ինչ փոխվել է`ատում եմ,
Ու երբ անտարբեր եմ` ստում եմ,
Բայց իմ հեռախոսը անխոս է նորից ձևանում:
Օպերատոր - «Ձեր հավաքած համարը գոյություն չունի…»
(ռեցիտացիա)
Հեռախոսը զանգերիդ կարոտել է վաղուց
Ինչ-որ բան մարել է անվերջ սպասելուց,
Ջնջել ես համարս, հեռացել, մոռացել,
Թե, պարզապես, անհասանելի ես դարձել,
Խոսելով ինքս ինձ հետ, ինչպես մի խելագար
Ես փորձում եմ հասկանալ, որ էր ճիշտ, ով` սխալ,
Թե որքան է ձգվելու լռությունն անտանելի
Ախ եթե իմանայի, եթե դիմանայի…
Հեռախոսի լարերում իմ սերն է մարում
Ու ի զուր ուղարկված ՍՄՍ-ներն են կորում,
Ես սեղմում եմ հեռախոսը գրպանումս նորից
Այնքան ամուր, որ ջարդեմ, բայց չեմ գոռա էլ ցավից,
Ոտքերիս տակ` մենություն է, ու սիրտն իմ սառում
Արդեն հանգում է կրակս, մարում եմ, մարում:
/Հեռախոսի համարի ձայնը/…… տու-տու-տու-տու
Օպերատոր - «Բաժանորդն անջատել է հեռախոսը,
Կամ գտնվում է սիրո ծածկույթից դուրս…»
Երաժշտությունը - Քրիստ Մանարյան
Խոսքեր - Քրիստ Մանարյան, Տաթև Աղամիրյան
1
Երբ կեսգիշերը աղետում է
Զուր ապրած օրվա ավարտն
Ու հոգիդ է դատարկվում,
Երբ հավատդ փշրվում է,
Հեռանում է, անտարբեր ականջ դրած,
Սրտիդ անուժ զարկին:
Թող կանչի քեզ դուրս
Մի չքնաղ, տաք լույս,
Մի վերջին, պայծառ, համառ երազ, անունը հույս:
Կրկներգ
Արթնացիր, բարձրացիր,
Ու թևերդ լայն բացիր,
Չընկրկես, չընկճվես,
Խավարին մութ կհաղթես;
Ցավն անցավ, դիմացիր,
Դու ուժեղ ես իմացիր,
Թափ տուր քեզ, որ սթափվես,
Լուսաբացը վայելես:
2
Թե լուսաբացը
Կմարի վերջին աստղի վերջին ցոլանքն
Ու ոչինչ չի փոփոխվի,
Թե հոգուդ աչքեր թաց են,
Ու ցնծում է խնջույքում քո պարտության
Հոսանքը ամբոխի;
Թող կանչի քեզ դուրս
Մի չքնաղ, տաք լույս
Դու ցրիր խավարն անհետ հույսիդ պայծառ բոցով:
1
Սիրո խենթ տողը միայնակ թղթից ջնջեմ անհետ
Էլ չեմ զղջա ոչ մի անգամ, քեզ չեմ կանչի էլ հետ,
Կարող ես դու տրվել մեկին, սիրել բայց ուրիշին,
Իսկ ես հոգնել եմ ստերից, լոկ սա է մեղքը իմ:
Կրկներգ
Թող չհոսեն իմ արցունքները,
Հեռացիր, գնա,
Թող չտեսնես, որ կարոտել եմ
Ուշ է, մի մնա;
Թեկուզ շնչից եմ քո հալվում
Կրծքիդ փարվում եմ ու դողում,
Բայց քո` օտար դարձած գրկում էլ չեմ ջերմանում:
2
Գիտեմ, ի զուր է երգս անկեղծ, ու սերն իմ` մեղավոր,
Ապրել կարող եմ առանց քեզ, հպարտ ու մենավոր,
Հրաժեշտին նորից կասես.- «ներիր, պետք է գնամ».
Բայց չես լսի էլ այս անգամ, ծանոթ «մի հեռանա»-ն;
Կրկներգ
Թող չհոսեն իմ արցունքները,
Թող չտեսնես, որ կարոտել եմ.
Հեռացիր, գնա,
Ուշ է, մի մնա;
Թեկուզ շնչից եմ քո հալվում
Կրծքիդ փարվում եմ ու դողում,
Բայց քո` օտար դարձած գրկում էլ չեմ ջերմանում:
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
Եթե մի օր զարթնես քնից ու զգաս, որ աստղ ես,
Խորը ներշնչվես, հավատաս, որ թանկ արժես
Ու մտածես, թե բոլորից արդեն դու բարձր ես,
Թափ տուր քեզ կրկին, գուցե արժե նորից զարթնես…
Կրկներգ
Հիշիր, երբ աստղ է ընկնում,
Հաստատ միշտ ինչ-որ մեկը երազանք է պահում,
Բայց ընկնող քո աստղը
Անգամ այդ երազանքը
Չի կատարի, քո աստղը սուտ է փայլում;
Եթե մի օր զարթնես քնից ու զգաս, որ աստղ ես,
Զիլ անուն ունես, հաստ թիկնապահներ ու փառք,
Ճոխ մեքենադ, քեզնից էլ թանկ, թաքուն մի բանտ է,
Կեղծ փայլիդ համար կյանքն է խորթ, մարդիկ` օտար:
Եթե մի օր զարթնես քնից ու զգաս, որ աստղ ես,
Սուտ փայլելն ամոթ է, լավ կանես նորից քնես:
ՀԱՎԱՏԱ
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
1
Սառել է սիրտդ,
Սառույցը չի ցավում,
Իսկ շուրջն` անտարբեր
Քարացած դեմքեր, ու էլ ոչինչ:
Խնդրում եմ, հավատա,
Փայլին իմ աչքերի,
Հոգիդ կլցվի լույսով, երազներով ջինջ:
Կրկներգ
Հավատա, փայլին աչքերիս,
Ու կայծն իմ կրակ դարձրու անսահաման,
Հավատա, զարկին սրտիս,
Կրակն այդ պահել եմ ես քեզ համար:
2
Թող եռա սառույցը քար, դառնա թող խելագար,
Մռայլն աչքերիդ` աստղերի գիշերային պար:
3
Թող իմ կրակը քո աչքերում չմարի երբեք,
Կյանքը պատրանք է, լոկ սերը այն կդարձնի բոց- տարերք:
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
Ինչ-որ մեկը սողում է
Շիկացած ավազով,
Ինչ-որ մեկը լողում է,
Կեղտոտ ջրափոսն է
Չափում իր կյանքի գնով;
Ինչ-որ մեկը լռում է,
Բութ դեմքով խորիմաստ,
Ինչ-որ մեկը հաչումէ,
Չի թաքցնում
էությունն իր նվաստ;
Ինչ-որ մեկը խաղում է,
Մարդու դեր են տվել,
Ու դու ես լոկ, որ սիրում ես,
Թող հետևում,
Ինչ խանգարում է ճախրել:
Կրկներգ
Հենց դու, երբեք չհանձնվես,
Հենց դու, հանուն հենց ինքդ` քեզ:
Ինչ-որ մեկը ծախվել է,
Նրան ձրի են վարձում,
Ինչ-որ մեկը ծալվել է,
Նրա կոր մեջքին
Ոտքեր են մաքրում,
Ինչ-որ մեկը հանգում է,
Ալարում է ապրել,
Ու դու ես լոկ, որ սիրում ես,
Թող ետևում,
Ինչ խանգարում է ճախրել:
3-րդ ձև
Ջարդիր պատերն ու թող
Փարվեն դեմքիդ
Անձրևն ու թաց քամին,
Գրկիր, ճեղքիր կրծքով
Այս դարը խենթ,
Թևերդ տարածիր:
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
1
Թե զարթնի նոր սիրո տեսիլքն ու
Թե գրկի իմ մենությունը,
Լուռ հոգիս, որ քեզնով դեռ լի է,
Թող մերժի նոր խենթությունը:
Կրկներգ
Մի կարոտ փոթորկում է սերս,
Մի կարոտ ալիքում հուշերս,
Մի կարոտ դեռ ստիպում է ինձ սիրել:
2
Սլացող գնացքներն արագ
Թե ու~ր տարան մեր երազները…
Հանդիպող լուռ հայացքներն օտար են,
Չեն հատվում կայարանները:
3-րդ ձև
Քո ափերի ջերմությունը
Ես այնպես սեղմեմ իմ ափերում,
Որ ցավեն մատներս,
Քո աչքերի խորությունը
Ես հավետ պահեմ իմ աչքերում,
Քո շուրթերի քնքշությունը
Թող դառնա կարոտ իմ շուրթերում
Կամ անձայն մի երգ,
Ու թող շշնջա լռությունս,
Որ քեզ կարոտում եմ:
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
1
Շատ ի զուր ես հոգնել,
Կյանքը ակնթարթ է, հասցրու վայելել,
Զվարճանք, թե տանջանք
Լուրջ մի ընդունիր, նրանք վաղուց են անցել,
Շշնջա…
Կրկներգ
Ես ապրում եմ ու զգում այս պահը,
Ու չեմ տխրի, թե անցնի,
Կյանքը խաղ է, իսկ խաղն այդ`պահ է,
Այն ոչ ոք հավերժ չի դարձնի,
Դե, իսկ մնացածը կանցնի,
Պահ է,կանցնի:
2
Մի խղճա ինքդ քեզ,
Թանկ պահեր կյանքում այս դու հաստատ շատ ունես,
Մի զղջա անընդմեջ,
Երբ նույնիսկ պիտի տաս հրաժեշտ ինքդ` քեզ:
Շշնջա…
Կրկներգ
Ես ապրում եմ ու զգում այս պահը,
Ու չեմ տխրի, թե անցնի,
Կյանքը խաղ է, իսկ խաղն այդ`պահ է,
Այն ոչ ոք հավերժ չի դարձնի,
Դե, իսկ մնացածը կանցնի,
Պահ է,կանցնի:
Երաժշտությունը - Արեգ Առուստամյանի
Ոչ մի տող, ոչ մի զանգ,
Հեռացավ, գնաց անվերադարձ,
Ոչ մի լուր և ոչ մի հարց…
Եվ դու հանկարծ, զարմացած
Մնացիր մոլոր ու միայնակ.
Նա թողոց հոգիդ դատարկ:
Բայց դու կապված ես` քո սիրո վանդակում,
Նրան միշտ ներում ես դու, քեզ` մեղադրում:
Քեզ թվում է, չես կարող ապրել, ուրիշին սիրել,
Ցավը քո շուտով կանցնի,
Քեզ թվում է, չես կարող ապրել, ուրիշին սիրել,
Ճիշտ է, սերը չի մոռացվի,
Քեզ թվում է, չես կարող ապրել, ուրիշին սիրել,
Բայց նոր օրը կբացվի…
Ոչ մի տող, ոչ մի զանգ,
Հեռացավ, գնում է` թող գնա,
Թող ոչ մի լուր ու ոչ մի հարց.
Նա` հիմար մի անցորդ ,
Սերդ թող կորցնի անվերադարձ,
Իսկ դու պիտի շարժվես առաջ:
Բայց դու կապված ես` սիրո վանդակում,
Նրան միշտ ներում ես դու, քեզ` մեղադրում:
Երաժշտությունը - Արեգ Առուստամյանի
1
Իմ քաղաքի աղմուկը քեզ չի խանգարում,
Բայց ինչ-որ բան դեռ աղմկում է երկնքում,
Դա ինքնաթիռն էր քո վերջին,
Զուր մի նայիր ժամացույցին,
Ես սլաքները մեխել եմ պատին:
2
Ինձ միեվնույնն է, թե մարդիկ ինչ կխոսեն,
Գրիր, որ տանը քեզ այլևս չսպասեն,
Արդեն պատռել եմ քո տոմսերն
Անցյալ կյանքիդ` ջնջել հասցեն
Դաժան է սերս` ուշ է փախչել:
Կրկներգ
Փակիր աչքերը քո հոգնած,
Եվ մոռացիր հետքերն անցած,
Քո հուշերում թող այս գիշերը չմարի:
Փակիր աչքերը քո հոգնած,
Գիշերը` կյանք է խտացած,
Ինձ վստահիր ու ետադարձ տոմսերն այրիր,
Վստահ առաջ քայլիր:
3
Սառած մատներս շուրթերով կտաքացնես,
Սառած մտքերս վիսկիով կհալեցնես,
Տոթ սենյակում կխառնվեն
Մեր շշուկներն ու կձուլվեն
Հոգնած գիշերը, համբույրդ ու ես:
4
Կախվել է ներս երկինքն իմ բաց պատուհանից,
Ասես անտես սողում է ներս խոնավ գոգից,
Բայց մենք փախել ենք միասին,
Պառկել ենք թաց կտուրներին,
Վերջին անգամ սեղմիր քո կրծքին:
Երաժշտությունը - Տիգրան Պետրոսյան
Անիմաստ վազվզուք,
Ու գործերս էլ` այնպես, ոչինչ,
Միասին` լավն եք դուք,
Մի քանիսն էլ անհույս սիրում են ինձ:
Բայց, դերն իմ վատ եմ ես խաղում,
Բայց, սուտ եմ անտարբեր ժպտում,
Բայց, ես քեզնից ինչպես բուժվեմ
Հեգնանքով ինչքան խայթեմ, որ չգժվեմ:
Դու ընտրիր` ուր գնանք,
Ինչ անենք, մեկ է ամեն ինչ,
Կավարտվի երեկոն
Հենց այնպես կավարտվի, ինչպես միշտ:
Ու ես նորից փխրվում եմ,
Ինձ մատնում ու հանձնվում եմ
Քեզ, վերջին անգամ,
Այն ինչ քոնն է` վայելում եմ,
Այն ինչ իմն է` նվիրում նրան վերջին անգամ… որ չգժվեմ:
Երաժշտությունը - Արսեն Ադոնց
1
Ես ծնվել եմ փոթորկից ահեղ,
Դրախտում քո միշտ պայծառ արև,
Ես հոգնում եմ հեքիաթից անմեղ
Ու թողնում երջանկությունն անավարտ:
Ես տեսել եմ կյանքը ուր է հոսում,
Հոսանքում այդ սովորել եմ սիրել,
Ես գիտեմ, եզրից ինչու են սահում,
Բայց ուզում եմ ազատ թռչել;
Կրկներգ
Ուր էլ լինես, իմ կարիքը թե զգաս,
Ես կլինեմ քո կողքին,
Ինքդ` քեզ հետ թե մենակ դու մնաս,
Ես կլինեմ քո կողքին:
2
Լուռ սփոփիր հոգիս, հեռվից եմ եկել,
Այն ափում կորած երազդ փրկել,
Խավարից ինձ լոկ մի հույս է պահել,
Քո ափին հասնել, կողքիդ լինել:
Չեմ պատմի քեզ, ինչքան եմ հոգնել,
Փետուրներս արևից են այրվում,
Իմացիր, որ ես եղել եմ այնտեղ,
Որտեղից երբեք ետ չեն դառնում:
3-րդ ձև
Ու թե մեկր փորձանքից անմիտ
Ազատի հոգիդ,
Փրկի թաքուն,
Իմացիր, որ մի վերջին շնչով,
Վերջին ճիգով այդ ես եմ, այդ ես եմ…