Menu

АВТОРСКАЯ ПЕСНЯ

Tatevik Agamiryan 11

 
СЛУШАТЬ, СКАЧАТЬ БЕСПЛАТНО
 
 
ТЕКСТЫ ПЕСЕН ИЗ АЛЬБОМА «ЗДРАВСТВУЙ, КАК ТЫ?» (2001 Г.)
 
 
 
 
 
1
Կնկարեմ ես մի քաղաք,
Ու իմ քաղաքը կսիրեմ
Ինչպես պոետ մի խելագար,
Ինչպես պոետ մի մոլագար:
Կնկարեմ ես մի գիշեր,
Գիշերային իմ քաղաքով
Թափառելով կգամ այնտեղ,
Որտեղ թողել եմ, որտեղ թողել եմ,
Թողել եմ ես անթիվ հուշեր:
Կրկներգ
Իսկ մարդիկ, որ շտապում են, թե ուր՝ չգիտեն,
Փախչելով, իմ քաղաքը լքում են,
Ապշահար, զարմանքով, թող ուսերը թոթվեն,
Գնաք բարով … ես՝ մնում եմ:
2
Կնկարեմ մի աստղ անմար,
Կհավատամ ես իմ աստղին
Ինչպես մանուկը՝ հեքիաթին,
Ինչպես մանուկը՝ հրաշքին:
Կնկարեմ արև, լուսին,
Ու այս երկուսը միասին
Ինձ կթվա՝ երկնից անհուն
Լոկ իմ քաղաքն են, լոկ իմ քաղաքն են,
Քաղաքն են իմ լուսավորում:
3
Կնկարեմ խարխուլ տնակ,
Ու տնակում կբնակվեմ,
Իմ քաղաքի պես միայնակ,
Քաղաքիս պես պաղ ու դատարկ:
Ու կթողնեմ թուղթը ճերմակ,
Գուցե կոչեմ դա “վերադարձ”,
Գուցե՝ “կարոտ”, կամ էլ՝ “տունդարձ”,
Սակայն քաղաքն իմ, ավաղ, քաղաքն իմ
Ձեզ կժպտա օտարացած:
           
-3-րդ ձև-
Այդ ժպիտը թախծոտ   կսահի մայթերով ամայի,
Ձեր դեմքերը աղոտ իմ քաղաքը հերթով կհիշի…
4
Կնկարեմ ես մի գիշեր,
Գիշերային իմ քաղաքով
Թափառելով կգամ այնտեղ,
Որտեղ թողել եմ, որտեղ թողել եմ,
Թողել եմ ես անթիվ հուշեր:

button-vverx  

 
 
Դարձյալ ծանոթ քո կանգառում
Մի օր իմ սիրտն է կանգ առնում,
Ես չգիտեմ, այդ որ քամին է միշտ
Քայլերս այստեղ բերում:
Այստեղ հուշերն են իմ զարթնում,
Այստեղ սիրուց են խենթանում,
Այստեղ այրվում են, մոխրանում  և բաժանվում…
Ու հեռավոր այս պատմությունն
Հոգիս է դեռ ալեկոծում,
Մի գինովցած իրիկուն,
Մի գինովցած…
2
Ու ժամանակն, ասում են, թե
Հետքերն է թավ փոշով պատում,
Քո ափերում հիմա, արդեն
Ուրիշ երազ է ջերմանում,
Արդեն դարձել ենք մենք օտար,
Չենք  հրդեհում այլևս իրար,
Երբ հանդիպում ենք կանգառում պատահաբար,
Բայց, թե ինչու են կանգ առնում
Օտար սրտերը կանգառում,
Մի գինովցած իրիկուն…
3
Խոսքերդ կշփոթեցնի
Լազուր հայացքն իմ մանչուկի,
Ա˜խ, այդ աչքերը պարզ ու ջինջ
Այնքան նման են հայրիկին,
Կշշնջամ քեզ դողդոջուն,
Թե մոլորվել եմ աշխարհում
Ու կփախչեմ և կհալվեմ մայրամուտում,
Սեղմած կարոտը կոկորդում՝
Կթափառի մութ մայթերում
Մի գինովցած իրիկուն:                                                                                                                        
4
Սակայն, ծանոթ քո կանգառում
Մի օր իմ սիրտն է կանգ առնում,
Ես չգիտեմ, այդ որ քամին է միշտ
Քայլերս այստեղ բերում,    
Գուցե քո դուռը կթակեմ,
Կամ, սանդուղքին ես կնստեմ
Իմ ողջ կարոտը կժողվեմ ու կերգեմ…
Գուցե, այդպե‘ս են խենթանում,
Երբ որ հուշերն են թանձրանում՝
Մի գինովցած իրիկուն:

button-vverx  

 
 
1
Ես անիմաստ կորուստների աշխարհից թաքուն փախել եմ,
Եզրին անծայրության ոտնահետքը իմ դրոշմել եմ,
Փոքրիկ իմ խրճիթում, ուր ընկերներս արդեն սպասում են,
Մտերիմ, տաքուկ գրկում ծանր հևքս ննջեցրել եմ:
Մենք լցնում ենք բաժակները, հիշատակում հավատը մեր,
Միմյանց երդվում ենք, որ երբեք այն կորստին չենք տա նվեր,
Դռան ետևում, սակայն, լսվում է շատ ծանոթ շնչառություն,
Այդ իմ կորուստն է դուռս թակում:
Կրկներգ
Ողջու՛ն, ինչպե՞ս ես, լավ չաղացել ես,
Գիտես, որ քեզ մեր խնջույքին չէինք սպասում,
Բայց դու եկել ես, սոված հյուրի պես խեղճացել ես,
Ուրեմն ներս անցիր նստենք,
Մենք իրար հետ հաշիվ ունենք:    
Ես զոհեցի  քեզ իմ մանկությունը,
Դու խոստացար հույս ու հավատս չեղծել
Դե, քո խոստումը՝ հիմարություն էր,
Բայց ուզեցի, ախ, փորձեցի քեզ վստահել:
           
3
Հորիզոնում անէացան իմ ընկերները մտերիմ,
Նրանց գերեց ու տիրացավ պոռնիկ կորուստը իմ,
Առաջին սերս ու համբույրս նրան բաժին հասավ,
Բայց խանդոտ, անկուշտ իմ հյուրը դրանով չհագեցավ:
Անծայրության եզրին կրկին իմ ոտնահետքը դրոշմեցի,
Անհայտ կորած իմ սերերին կարոտի երգս երգեցի,
Բայց թիկունքիս զգացի կրկին մի շատ ծանոթ շնչառություն,
Այդ իմ կորուստն էր ինձ հետապնդում:
Կրկներգ
Ողջու՛ն, ինչպե՞ս ես, լավ չաղացել ես,
Գիտես, արդյոք, չեմ հասցրել քեզ կարոտել,
Բայց դու եկել ես, սիրահարվել ես,
Ու չես կարող ինձ մոռանալ,
Դավաճանել, թողնել, գնալ…
Քեզ շպրտում եմ ջահելությունս,
Միայն, խնդրում եմ, սերս ետ վերադարձրու,
Քո գթությունը՝ հիմարություն էր,
Բայց ես ուզում եմ, քեզ փորձում եմ վստահել:
4
Ավարտելով դատավճիռդ՝ հպարտ կեցվածք ես ընդունել,
Արդարատենչ քո վերնագիրն ինչ – որ մի խենթ էր հորինել,
Հավանելով շինծու քո դերը՝ մահվան նման դու հնձեցիր,
Իմ ողջ հավատը, հույսն ու սերն  անժամանակ թղթատեցիր:
Անծայրության եզրին վերջին իմ ոտնահետքը դրոշմեցի,
Տանուլ տված հոգուս գանձերը փնջեցի, փշաքաղվեցի…
Երբ թիկունքիս զգացի կրկին մի գարշահոտ շնչառություն,
Այդ իմ կորուստն էր ինձ նորից կրնկակոխ հետապնդում:
Կրկներգ
Ողջույն…  լավ չաղացել ես,
Գիտե՞ս, արդյոք, չունեմ ոչինչ նվիրելու,
Չունեմ անցյալ, չունեմ ստվեր, կենսագրություն և կամ հուշեր,
Իմ էությունը՝ լոկ կորուստ է,
Որը տենչում եմ կորցնել.
Կնվիրեմ քեզ ես իմ կորուստը,
Ու կհերքեմ, կբացասեմ և գոյը քո կհակասեմ,
Թե քեզ ժխտելը՝   հիմարություն էր,
Քեզ վստահելն է խենթություն,
Թե քեզ ժխտելը՝   հիմարություն էր,
Քեզ վստահելն է՝   հիվանդություն:

button-vverx  

 
 
1
Ամեն անգամ, ճամփից առաջ,
Տաճարդ կայցելեմ,
Եվ այտս մեղմ ափիդ հպած՝
Խոնարհ ծնկի կիջնեմ…
Օրհնանքդ կխնդրեմ, որ լույս վառվի ճամփիս,
Եվ այն ինձ պահպանի չարից ու փորձանքից,
Քո երգը թող դառնա ինձ ուղեկից ընկեր,
Աստղերեն էլ թող  բաշխեն ինձ հույս, հավատ ու սեր:
2
Ձեռքս վստահ սրտիս սեղմած,
Հայացքս՝ պատկերին,
Խունկի  նման, կտարածեմ
Հավերժ երդումը իմ,
Որքան էլ տառապանք, զրկանք ինձ բախտն ուղարկի,
Իմ սիրտը դառը մոլուցքով երբեք չի լցվի,
Ու թե հավատարիմ ճամփիս ընկերեն ինձ դավի,
Կասեմ՝ “Ո՜վ , Տեր, օգնի՛ր, որ իմ հավատը չմարի”:
3
Ճամփա կընկնեմ, որպես խիզախ
Ասպետ մի դյուցազուն,
Բայց, տուն կգամ՝ ճերմակ դարձած
Ծերուկ մի իմաստուն:
Հրից ու դժոխքի մութ քաոսից կհառնեմ,
Նվիրական սուրը ձեռքիս՝ մահին կհաղթեմ,
Ուխտյալ այն աշխարհի լեգենդը քեզ կպատմեմ,
Խաչված վարդի խորհուրդը իմ սրտում քեզ կբերեմ:
4
Կրկին կգամ տաճարը քո,
Թուրս՝ ոսկով օծած,
Գավազանին իմ սրբազան
Վերուստ շնորհ իջած,
Օրնանքս կսփռեմ, որ լույս վառվի ճամփիդ,
Եվ այն քեզ պահպանի չարից ու փորձանքից,
Իմ երգը թող դառնա քեզ ուղեկից ընկեր,
Աստղերն էլ թող բաշխեն քեզ հույս, հավատ ու սեր:

button-vverx  

 
 
Մթնշաղի հովին ելնեմ,
Մառախուղի թավշին ձուլվեմ,
Քամու զովը դեմքիս առնեմ,
Թաց երկնքին ափով դիպչեմ,
Ուռին ճյուղով ցողը սրբի,
Անուշ հարսի շղարշ ձգի ,
Կապույտ հավքը ուսիս իջնի
Իմ ճամփորդից ինձ լուր բերի:
Թեթև քայլով, ստվերի պես,
Բոլորամերկ շրջեմ անտես,
Պսակ հյուսեմ բյուր վարդերից,
Սփռեմ աստղերը վարսերիս,
Կապույտ հավքը ճամփիս իջնի,
Թևին առած, քեզ մոտ բերի,
Ու թող ննջի քո ափերին
Թափառական, խենթուկ փերին:
Վաղ առավոտ, կանուխ, ելնեմ,
Մառախուղի թավշին ձուլվեմ,
Քամու զովը դեմքիս առնեմ,
Թաց երկնքին ափով դիպչեմ,
Թափառական, խենթուկ փերին
Երազ  դառնա քո կոպերին,
Կապույտ հավքին թե հանդիպես,
Քո խենթ փերուց լուր կհարցնես:

button-vverx  

 
 
1
Խաղում այս մոլագար, որ կոչվում է «Կյանք»
Մի փնտրեք մեղավորներ,
Թե կարող եք դուք սիրել՝ սիրեք,
Իսկ, թե ոչ՝ լռեք.
Օրենքները նրանց են շղթայում՝
Ով վանդակում է ապրում,
Դե շուտ ազատվեք  ձեր վանդակներից,
Դուռը դեռ կողպված չէ վերից:
Կրկներգ
Քիչ  դուք աղմկեք,
Եվ սովորեք լռության երգն ունկնդրել,
Եվ լազուր երկնի
Լուրթ աչքերին գրված խոսքերը նշմարել,
Թե ուզում եք դուք
Կազինոյում այս խելագար
Հանգիստ խաղալ, տանուլ չտալ, մաքուր դուրս գալ,
Պիտ ըմբռնեք ռիթմը խաղի,
Որ կյանքը  ձեզ չար  չդաղի
Խաղաթղթերն էլ չթրջի արցունքն աղի:
2
Գնացքում այս խելագար, որ  կոչվում է՝ «Կյանք»
Քիչ քնեք ու մրափեք,
Եվ իզուր եք  փոշմանած հաշվում
Կայարաններն,
Պատուհանն էլ, թթված ու թառամած
Ձեր դեմքերից է ձանձրացել,
Դե հաճույք ստացեք դուք ձեր սլացքից,
Ձեզ չեն իջեցրել դեռ գնացքից:
3
Թե հասել եք դուք
Մութ  թունելին խորհրդավոր,
Էլ անիմաստ է նահանջել, վտանգավոր,
Եկեք մաղթենք միմյանց բարին,
Ու թող Աստված ճամփան լուսավորի,
Կհանդիպենք նորից վերջում այս թունելի;

button-vverx  

 
 
1
Աշնան շիկահեր տերևների մեջ ես քեզ փնտրեցի,
Բայց նրանք արդեն շատ էին հոգնած,
Ձնծաղիկների պարզ աչուկներում քեզ որոնեցի,
Իսկ նրանք էլ դեռ բողբոջ էին, թաց:
Կրկներգ
Իսկ քամին չարաճճի
Անցորդներից կկառչի,
Եվ նրանց հետ փաթաթված՝
Իր սիրուց արբած, խենթ մրրկի պես կպտտվի:
2
Ու թափառեցի ես աշխարհներում օտար - հարազատ,
Նրանք ճամփորդներ շատ էին տեսած,
Ու հեռուներում, միտքս խարիսխ ձգեց հուսահատ,
Դու հայտնվեցիր իմ կողքին հանկարծ:
3
Հուզմունքից արբած, բորբ արեգակին ես քեզ բաշխեցի,
Բայց արեգակը վառող էր կարգին,
Ու մոխիրներիդ բուժակ լեռներին ես նվիրեցի,
Բայց արձագանքդ միայն ետ դարձրին…
4
Իսկ քամիները քո արձագանքն էլ ինձնից խլեցին,
Ծանր ոռնացող, խուլ հառաչ դարձրին,
Համր գետերն էլ հառաչ-ալիք իրար խառնեցին,
Ու լեզու առած՝ «վաշ- վիշ» երգեցին:
Կրկներգ
Ծեր քամին թափառական
Շատ դռներ դեռ կբախի,
Կրկնվող պատմությունից
Երգվելուց հոգնած՝ հին քառյակներ կհիշեցնի…

button-vverx  

 
 
1
Խորհրդավոր գուշակությամբ մենք ծնվեցինք,
Անսպասելի կանխորոշմամբ՝ հանդիպեցինք,
Ինչպես երկու հարազատներ
Իրար իսկույն ճանաչեցինք,
Միմյանց սիրով ու գրկաբաց ընդունեցինք:
Որքան, որ պարզ ու հեշտ է այս հեքիաթը մեր,
Այնքան և բարդ է, խճճված, սակայն, ոչի՛նչ,
Ոչի՛նչ, որ կան նախանձողներ,
Խանգարողներ ու խանդողներ,
Այս երեկո ներենք նրանց մենք ամեն ինչ:
Կրկներգ
Փակիր աչքերը քո հոգնած
Եվ մոռացիր հետքերն անցած,
Տխուր հուշերը թոթափիր քո ուսերից:
Փակիր  աչքերը քո հոգնած,
Գլուխդ դիր իմ ծնկներին,
Թող երեկոն այս մեր մասին երգ հորինի:
2
Իրար գրկած՝ մենք տարիները կճամփենք,
Մեր երկուսի մազերն, գուցե, կճերմակեն, կամ՝  ոչ,
Բայց, չէ որ, դա չէ կարևոր,
Այլ այն, թե ինչ մնաց այսօր,
Եվ այն, թե ինչ տվինք կյանքին մեր ապրելով:
Փոշոտ հոգնած՝ մենք կհասնենք ճամփի վերջին,
Ու կնստենք արդեն վաղուց սպասող քարին,
Կօրհնենք մենք մեզ օգնողներին,
Ու կներենք խանդողներին,
Հետո սիրած քո երգը ես կերգեմ կրկին:

button-vverx  

 
Խոսք՝ Գևորգ Գասպարյանի
 
1
Ահա, նորից, ես մենակ եմ, լռության մեջ անմեկին,
Եվ իզուր, կրկին փնտրում եմ ափերս իրիկնային,
Աստղն, ահա, գալարվում է երկնային տարերքի մեջ,
Ամայի անէություն է, սեր՝ տիվ խաբկանքի մեջ:
Կրկներգ
Այցի եկ ինձ, դիպչիր սրտիս
Ու կնորվի ունայն հոգիս:
2
Օգնիր դու ինձ՝ հավատալ քեզ, գոյությանդ հավատալ,
Հավատալ ինձ այս ցավին
Ու անմեկին քո սրտին,
Ուրախանալ քեզանով և իմանալ որ դու կաս,
Ու կյանքին մեր հավատալ,
Դիմանալ այս փորձությանը, անմռունչ հեռանալ:
(ռեցիտացիա)
Երբ տերևները դեղին
Թափվում են ծառի ճյուղերից՝  անձրևի վերջին կաթիլների պես,
Երբ ծառերը  սոսկում են ցավը բաժանման
ու հառաչում սիրակեզ,
Ո‘վ է լսում այդ հառաչանքը,
Ո‘վ է  տանջվում ինքն՝ իր մեջ,
Ո‘վ է, ասա˜, որ տենչում է սպասումի մեջ համրացած,
Եվ, արդյոք, ի‘նչն է իր սփոփանքը:
3
Ու գլորվեց, տարին գնաց, մոտեցավ ժամը բաժանման,
Եվ հիշելու ոչի՛նչ չմնաց,
Մարեց հոգուս մեջ կրակը թանձրացման,
Արդեն ուշ է, և անցածը մի փորձիր վերադարձնել,
Անցի՛ր անձայն ու մի՛ հիշիր ինձ կրկին:
Կրկներգ
Սակայն այցի եկ, ինձ դիպչիր սրտիս,
Ու կնորվի ունայն հոգիս:
Այցի եկ ինձ, դիպչիր սրտիս:       

button-vverx  

 
 
1
Վերցրու իմ աչքերը,
Որ կյանքի մթնում  լուսավորեն ճամփադ,
Վերցրու իմ աչքերը,
Արթուն հսկեն թող քեզ քնած ժամանակ,
Վերցրու իմ ձեռքերը,
Կշոյեն վարսերդ հոգնության պահին,
Վերցրու իմ ձեռքերը,
Փոշուց մաքրեն քո փորձության ուղին:
                      
2
Վերցրու իմ շուրթերը,
Ոսկետառ գրքից քեզ շշուկեն խոսքեր թովիչ,
Վերցրու իմ շուրթերը,
Աղոթք դողան սուրբ Սաղմոսաց երգերից,
Վերցրու երազներս,
Այնտեղ կգտնես դու քեզ, որպես խաչված մի Վարդ,                              
սուրբ-հանցապարտ,
Վերցրու երազներս ………
Կրկներգ
Վերցրու իմ պահապան հրեշտակներին
հավատարիմ, հավատարիմ,
Սուրբ երգը մոմերի քնքուշ հյուսիր
                                               քո աղոթքին, քո աղոթքին,
Եվ ծնկաչոք բաշխիր համբույրներդ
                                               խաչքարերին, խաչքարերին,                   
Եվ կբացվեն այնժամ քո դեմ
                                               դռները Տաճարի, Լույս – Տաճարի:
Ա-   լե-  լու-  իա………   Ա-  լե-  լու-  իա………  
Ալելուիա………       Ալելուիա………
3
Վերցրու իմ Անունը,
Անարգանքն ու զրկանքների ցավը կմեղմացնի,
Ըմպիր քո գավաթը,
Այս մեղքախեղդ ու քայքայված
Գավաթը դառը քեզնից ոչ-ոք չի հեռացնի:
Վերցրու քեզ իմ Խոսքը,
Նրանով խաչվիր՝ քեզ կիջեցնեմ խաչից,
Բուժեմ տաք վերքերից,
Վերցրու քեզ իմ Խոսքը:
   
button-vverx